Հյուսթոնի ոստիկանությունը (Տեխաս նահանգ) երեքշաբթի հրապարակել է տղամարդու մասնակցությամբ տեսանյութ եւ լուսանկարներ, որը կասկածվում է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագին բուժող սրտաբան Մարկ Հաուսքնեթի սպանության մեջ: Այս մասին հաղորդել է քաղաքային ոստիկանության վարչությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Տեսանյութը ստացվել է Մեյն փողոցով դեպի հարավ ուղեւորվող Metro Lift ավտոբուսի վրա տեղադրված տեսախցիկից: Բժիշկը եւ կասկածյալը հեծանիվներով շարժվում էին Մեյն փողոցով: Կատարվածի մասին այլ տեղեկություններ չկան», - նշվում է քաղաքային ոստիկանության Twitter-ում:
Իրավապահների տվյալներով հուլիսի 20-ին առավոտյան հեծանիվով երթեւեկող 65-ամյա Հաուսքնեթը իրեն հետեւող մեկ այլ հեծանվորդի արձակած երկու կրակոցից սպանվել էր:
Ենթադրյալ մարդասպանը սպիտակամորթ արեւահարված տղամարդ է, մոտ 30 տարեկան:
«Մարկը ֆանտաստիկ սրտաբան էր եւ բարի մարդ: Ես միշտ երախտապարտ եմ լինելու նրան բացառիկ հոգատարության եւ բարեսրտության համար», - նախկինում այս կապակցությամբ ասել է Բուշ ավագը:











