Իլոն Մասկի SpaceX ընկերության հատուկ Mr. Steven տիեզերանավը չի կարողացել բռնել այսօր արձակված Falcon 9 հրթիռի գլխամասի աշրջահոսիչը, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին:

 Նրա խոսքով, տիեզերանավից տեսել են շրջահոսիչի վայրէջքը, բայց վատ եղանակի պատճառով չեն կարղոցել ժամանակին բռնել այն:

SpaceX-ը դեռ ոչ մի անգամ չի կարողացել հաջողությամբ բռնել գլխամասի աշրջահոսիչը: Mr. Steven-ը պետք է հատուկ ցանցում բռնի շրջահոսիչի կեսը՝ թույլ չտալով, որ այն ծովի մեջ հայտնվի, որտեղ սարքը կարող է վնասվել: