Կառավարության այսօրվա՝ հուլիսի 26-ի նիստում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի` առաջարկվում է 2018 թվականի ամառային զորակոչի իրականացման ժամկետը երկարաձգել մինչեւ օգոստոսի 11-ը ներառյալ:

«Զորակոչի ժամկետի երկարաձգումը պայմանավորված է զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական հետազոտման ու փորձաքննության, հանրակրթական ծրագիրը չավարտած եւ 18 տարին լրացած անձանց տարկետումների տրամադրման գործընթացը լիարժեք իրականացելու անհարժեշտությամբ», - նշեց նախարարը:

«Զորակոչի ժամկետի երկարաձգումը չի ազդելու զորացրումների գործընթացի վրա, որը կավարտվի հուլիսի 31-ին»,- ասաց Դավիթ Տոնոյանը: