Սեւանի ափին այսօր՝ հուլիսի 28-ին տեղի է ունենում «Սեւան Ստարտափ Սամմիթ 2018»-ի փակման հանդիսավոր արարողությունը: Հուլիսի 22-ին մեկնարկած Սեւանա լճի ափի վրանային քաղաքում միջացառմանը հավաքվել էին ստարտափերի հեղինակներին եւ աշխարհի 35 երկրների մասնակիցներին:
Այս տարի վրանային ճամբարում ապրել է Summit-ի ավելի քան 800 մասնակից, սակայն օրվա ընթացքում նրանց այցելում էին հարյուրավոր հյուրեր, մենթորներ, դասախոսներ եւ ներդրողներ, այդ պատճառով ցերեկը ճամբարում առնվազն 1500 մարդ է լինում:
Սամիթին մասնակցել է շուրջ 1000 ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում 120 ստարտափ թիմեր, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ, մենթորներ, բիզնես փորձագետներ և ոլորտի ներկայացուցիչներ։
Քիչ չէին նաեւ մասնակիցներն Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից եւ Բելառուսից, ինչպես նաեւ ավելի հեռավոր երկրներից, ինչպիսիք են Հնդկաստանը, Կանադան եւ Ավստրալիան:
Ավստրալիայում, ի դեպ, Seaside Startup Summit նախագծի շրջանակներում 2019-ին կանցկացվի հաջորդ միջոցառումը:
Այս տարի գագաթաժողովի մրցանակային հիմնադրամը չի փոխվել. 13 մրցույթների եւ «բիգ բեթլի» համար հատկացվել է մոտ 50 հազար դոլար: Բայց կա նաեւ հետաքրքիր նորամուծություն. գագաթաժողովի հիմնադրամը պատրաստ է ֆինանսավորման կարիք ունեցող 2 կամ 3 հեռանկարային ստարտափերում 100 հազար դոլարի ներդրում կատարել:
Քանի որ դրամաշնորհները միշտ չէ, որ ծառայում են իրենց նպատակներին, գագաթաժողովի կազմակերպիչները որոշել են, որ ուղղակի ներդրումները եւ մենթորների օգնությունը ավելի շատ կնպաստեն այդ նախագծերի զարգացմանը:
Հիշեցնենք, որ Sevan Startup Summit 2018-ը նպատակ ունի ստարտափերի եւ ներդրողների միջեւ համագործակցության նոր ուղիներ ստեղծել:











