Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերին, որը հետաքննություն է անցկացնում ԱՄՆ-ում 2016 թվականի ընտրություններում Ռուսաստանի կողմից ենթադրվող միջամտության մասին, նկատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդու՝ Թրամփ կրտսերի հետ: Երկուսն էլ մայրաքաղաքի Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանում սպասել են իրենց թռիչքին, հաղորդում է CNN-ը:
Այն հրապարակել է լուսանկար, որում Մյուլսլրը նստած է աթոռին, իսկ նրանից մի քանի քայլ հեռու կանգնած է Թրամփ կրտսերը:
Հատուկ դատախազը խորասուզված թերթ է կարդում, իսկ նախագահի որդին սպասում է թռիչքի գրանցման հերթում: Դատախազի հատուկ ներկայացուցիչ Փիթեր Կարրին հաստատել է CNN-ին, որ լուսանկարում Մյուլերն է:
«Եթե լուսանկարում երկրորդ մարդը իսկապես Դոնալդ Թրամփ կրտսերն է, ապա Մյուլլերը չգիտեր օդանավակայանում նրա ներկայության մասին եւ չի շփվել նրա հետ», - նշել է Կարրին:











