ԱՄՆ-ի իրավապահ մարմինները ստուգում են անցկացնում զինված մարդու մասին տեղեկությունների վերաբերյալ, որը ենթադրաբար շաբաթ հրաձգություն է կատարել Տեխաս նահանգի առեւտրի կենտրոններից մեկում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ABC հեռուստաալիքին:

Հեռուստաալիքի հաղորդմամբ, Մաք Ալեն քաղաքի առեւտրային կենտրոն են ժամանել ոստիկանության աշխատակիցները: Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն նշվում:

Fox News-ի հաղորդմամբ, խոսքը Իդալգո շրջանի McAllen Plaza առեւտրի կենտրոնի մասին է: