Նոր Հարավային Ուելսի բնակիչ Մարի Հարլին տեսանյութ է հրապարակել, որտեղ հազարավոր վայրի կենգուրուներ անցնում են արոտավայրերով: Ավստրալուհու խոսքով, կենդանիներից հետո խոտը տրորվում է, ցանկապատերը ավերվում են եւ մեծ քանակությամբ փոշի է բարձրանում, հաղորդում է Daily Mail-ը:
Ավստրալիայի բնակիչները դժգոհում են, որ կենդանիները սանձարձակվել են եւ փչացնում են արոտավայրերը, դաշտերը եւ բանջարանոցները: Զարմանալի չէ, քանի որ վերջին տարիներին այդ կենդանիների թիվը կրկնապատկվել է եւ 46 միլիոն է կազմում:











