Փեննի Մակդոնալդ անունով 7-ամյա աղջիկը իր սեփական հավելվածն է մշակել առանց կողմնակի օգնության։ Աղջկա հայրը՝ հայտնի ծրագրավորող Լենս Մակդոնալդը միայն փոքր-ինչ օգնել է պորտավորման հարցում։ Երիտասարդ ծրագրավորողը աշխատանքը սկսել է միայն հուլիսի 24-ին եւ կարճ ժամանակում մաթեմատիկական խաղ է ստեղծել, որում կարելի է խնդիրներ լուծել եւ միավորներ ստանալ ճիշտ պատասխանների համար։ Խաղը կոչվում է Answer the Question։ Ծրագրավորման կոդի համար հրաշամանուկը օգտագործել է QBasic հարթակը, փոխանցում է Vistanews-ը։
Օգոստոսի 2-ին խաղը հայտնվել է Steam առցանց ծառայությունում։ Սակայն աղջկա մոտ ամեն ինչ հարթ չի ընթացել՝ Valve-ը սկզբում մերժել է դիմումը լոգոտիպի պատճառով, երեխան ստիպված է եղել կրկին նկարել լոգոն, որից հետո միայն այն ընդունվել է։











