ԱՄՆ-ում կալանավորել են տղամարդուն, որը հրահրել էր բիզոնին Ելոուսթոունի ազգային պարկում, հայտնում է RT-ն։
Օրեգոն նահանգի բնակիչ Ռայմոնդ Ռեյնկեն կենդանուն տեսել է արգելավայրի ճանապարհին եւ սկսել է տորեադորի շարժումներ անել։ Բիզոնը մի քանի անգամ հարձակվել է տղամարդու վրա, սակայն վերջինիս հաջողվել է խույս տալ։ Միջադեպի արդյունքում ո՛չ Ռենկեն, ո՛չ կենդանին չեն տուժել։
Դեպքը ականատեսները տեսանկարահանել են, տեսանյութը տարածվել է, եւ դրանով սկսել է հետաքրքրվել ոստիկանությունը։ Պարզվել է՝ սա տղամարդու առաջին իրավախախտումը չէ, մինչեւ բիզոնի հետ կապված միջադեպը նրան կալանավորել էին հարբած վիճակում հասարակական կարգը խախտելու համար։











