Շաբաթ օրը՝ օգոստոսի 4-ին Մոսկվայի մետրոյի «Դոբրինինսկայա» կայարանի մոտ հայտնված անցորդները ականատեսն են դարձել Միջին Ասիայից եկած միգրանտների զանգվածային ծեծկռտուքի, փոխանցում է Vesti-ն։
Տեսանյութերից մեկի հեղինակը պատմել է, որ ծեծկռտուքին մասնակցել են առնվազն 40 մարդ, որոնց մեծամասնությունը՝ տաքսու վարորդներ։
Ականատեսների խոսքով՝ առնվազն 2 մարդ է տուժել, որոնցից մեկը ինքնուրույն չի կարողացել լքել դեպքի վայրը, նրա տարհանմամբ զբաղվել են ուղեկիցները։
Ականատեսները նաեւ չեն հայտնում ոստիկանության աշխատակիցների միջամտության մասին, որոնք կարող էին կանխել անկարգությունները։











