Magic Leap ընկերությունը լրացուցիչ իրականության Magic Leap One Creator Edition ակնոց է թողարկել. այն 2295 դոլար արժե: Ընկերությունում պատմել են նաեւ սարքի մշակման գործընթացի մասին եւ ցուցադրել ավելի վաղ ստեղծված նախատիպերը, որոնց հիման վրա էլ թողարկվել է վերջնական տարբերակը: Այս մասին հաղորդում է N+1-ը՝ վկայակոչելով The Verge-ը:
Ակնոցի առաջին տարբերակը Magic Leap One Creator Edition անունն է ստացել եւ կազմված է երեք սարքից. ակնոցից, լարի միջոցով դրան միացող հաշվիչ մոդուլից եւ կոնտրոլերից: Ի տարբերություն լրացուցիչ իրականության այլ սարքերից՝ Magic Leap-ի ակնոցում յուրաքանչյուր աչքի համար առանձին էկրան է օգտագործվում:
Մշակողները նշում են, որ ակնոցում լուսային դաշտի էկրաններ են տեղադրված, որոնք պահպանում են պատկերի խորության մասին տվյալները: Բացի այդ՝ դրանցում բարձրախոս, խոսափող, ինչպես նաեւ վեց տեսախցիկ են տեղադրել:











