Ուրախ եմ, եթե դա մարդկանց օգնում է ավելի շատ եկամուտ ստանալ, այս առումով դիսկոմֆորտ չունեմ: Այս մաիսն այսօր` օգոստոսի 22-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այն հարցին, որ իր անունն ու նկարն օգտագործվում են կոմերցիոն նպատակներով:
«Եթե իմ նկարը կամ անունը որևէ մեկին օգնում է, որ իր բիզնեսը մի քիչ ավելի լավ առաջ գնա, ես ողջունում եմ: Եթե մի մարդ, որը մինչև այդ աղքատության նպաստի հույսին էր և իմ հեղափոխության պատկերով կամ, անունով մի ապրանք է մտածել, բաժակ է մտածել, կամ մի բան եւ եկամուտ է ստանում, վաճառում է և դա նրան քաջալերում է աշխատել, ես ուրախ եմ եւ այս առումով դիսկոմֆորտ չունեմ ու համարում եմ շատ մեծ ծառայություն Հայաստանի ապագային և զարգացմանը», - նշեց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որ աղքատությունը չխրախուսվի եւ հաղթահարվի:











