Վրաստանի կառավարության վարչակազմում ընթանում է  երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեի հանդիպը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որը ժամանել է Թբիլիսի տարածաշրջանային այցի շրջանակներում:

Ինչպես հայտնում է «Գրուզիա-օնլայն»-ը, հանդիպումը տեղի կունենա դեմ առ դեմ, ապա՝ ընդլայնված ձեւաչափով: Հանդիպումից հետո Անգելա Մերկելը եւ Մամուկա Բախտաձեն համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն: Այսօր Գերմանիայի կանցլերը կհանդիպի նաեւ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:

Հիշեցնենք, որ տարածաշրջանային այցի շրջանակներում Մերկելը կայցելի նաեւ Հայաստան եւ Ադրբեջան: