Հրշեջները չեզոքացրել են Մոսկվայի կենտրոնում Ռուսաստանի կենտրոնական բանկի շենքում բաց այրումը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նեգլիննայա փողոցում Ռուսաստանի բանկի շենքում հրդեհ է բռնկվել: Բաց այրումը նկատվել էր հինգերորդ հարկում: Դեպքի վայր է ժամանել 25 մարտական հաշվարկ:
ԿԲ-ն հայտնել է, որ արտակարգ դեպքի հետեւանքով ոչ ոք չի տուժել:











