Թուրքիայի Կարս նահանգում զբոսաշրջային սեզոնի շրջանում ձյուն է տեղացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Merkez TV-ին:
Տարերքի վայրագրության հետեւանքով հայտնի հանգստավայրեր տանող ճանապարհները մի քանի ժամով փակվել են :
Օդերեւութաբանների համաձայն, տարածաշրջանում մի քանի ժամվա ընթացքում օդի ջերմաստիճանը նվազել է մինչեւ +7 աստիճան ըստ Ցելիսիուսի: Անոմալ ձյան պատճառը ամպրոպային ճակատն է, որն անցել է երկրով:











