ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հայրենի քաղաքում է` Իջեւանում: Այս մասին վարչապետը տեսաուղերձով հայտնում է իր ֆեյսբուքյան էջում:
Վարչապետը հանդիպում է տեղի բնակիչների հետ, զրուցում, լուսանկարվում:
Նշենք, որ այսօր` սեպտեմբերի 1-ին, վարչապետն այցելել է Սեւանի թիվ 3 միջնակարգ դպրոց, մասնակցել սեպտեմբերի 1-ի միջոցառումներին:











