Ինսայդեր Վենիամին Գեսկինը Twitter-ում ճկուն սմարթֆոնի նախատիպի մասին տեսանյութ է տեղադրել:
Հոլովակում ցուցադրվում է 5.99 դյույմ անկյունագծով եւ FullHD-ով սարք: Այն ծալվում է երկու հավասար մասի: Ընդ որում դիսփլեյն աշխատում է նույնիսկ կիսածալված վիճակում:
Տեսանյութում ցուցադրվել է BOE Technology ընկերության դիսփլեյով սմարթֆոն: Հենց այս ընկերությունն է ճկուն էկրաններ մատակարարելու Huawei-i ծալվող սմարթֆոնի համար, գրում է Life-ը:
Huawei-ը մտադիր է ճկուն սմարթֆոնը ներկայացնել 2019-ի սկզբին:
Samsung-ը ցանկանում է առաջ անցնել մրացկցից եւ առաջինը նման սարք ներկայացնել, հավանաբար արդեն այս տարի:











