Նյու Յորքի Mirror սթարթափը ներկայացրել է իր առաջին արտադրանքը՝ խելացի հայելի Mirror-ը, հաղորդում է TechCrunch-ը:

Խելացի հայելին բաղկացած է մեծ մոնիտորից, հայելուց, խոսափողից, դինամիկներից եւ երկկողմ ինտերակտիվ փոխազդեցության ապահովման համար տեսախցիկից:

Այսօրվա դրությամբ Mirror-ը թույլ կտա ֆիթնեսով զբաղվել՝ ավելի քան 50 դասընթաց, այդ թվում յոգայի, պիլատեսի, բոքսի, կարդիոյի եւ այլն:

Համակարգը օգտվողների փորձը կադապտացնի նրանց անձնական նպատակների, նախընտրությունների, պուլսի եւ մարմնի ջերմաստիճանի տեղեկությունների հիման վրա, որոնք ստացվելու են կրող գաջեթներից:

Խելացի հայելին արժե 1.5 հազար դոլար:  Հրատարակությունը նշում է, որ դա դեռ բավական բարձր գին է, սակայն հետագայում այն կարող է նվազել: