Նյու Յորքում շնորհանդեսի ժամանակ Google ընկերությունը ներկայացրել է Pixel շարքի երրորդ սերնդի սմարթֆոններ, ինչպես նաեւ նոր Pixel Slate պլանշետ, գրում է «Վեդոմոստին»:Սմարթֆոնը ներկայացված է երկու տարբերկով, որոնք տարբերվում են միայն չափերով. Pixel 3՝ 5,5 դյույմ, Pixel 3 XL՝ 6,3 դյույմ: Կարելի է ընտրել երեք գույնով՝ սեւ, սպիտակ, ինչպես նաեւ ընկերության բոնորոշած «ոչ վարդագույն» գույնով:
Բացի այդ Google-ը ներկայացրել է անլար լիցքավորման սարք՝ Pixel Stand, այս երկու սմարթֆոնների համար, որը կարող է օգտագործվել որպես տակդիր:
Pixel 3-ը՝ կարժենա 799 դոլար, իսկ նրա տակդիրը՝ 79 դոլար: ԱՄՆ-ում սմարթֆոնի վաճառքը կսկսվի հոկտեմբերի 18-ից:
Pixel Slate պլանշետն ունի 12,3 դյույմ անկյունագծով էկրան: Սարքի գինը կազմում է 599 դոլար: Նրա համար կարելի է 199 դոլար աժեքով ստեղնաշար գնել: Պլանշետի վաճառքի մեկնարկի ճշգրիտ ամսաթիվը չի նշվել:











