Ճապոնացի ինժեներները 32 ոտքերով ռոբոտ են ստեղծել, որն ունակ է տեղշարժվել անգամ անհարթ մակերեւույթով: Նրա ոտքերից յուրաքանչյուրը կարող է ավելի քան կես մետրով առաջ շարժվել, ինչի շնորհիվ ռոբոտը հետ է հրվում մակերեւույթից եւ շարժվում է որոշակի ուղղությամբ, գրում է HighTech-ը՝ վկայակոչելով IEEE Spectrum-ին:

Տոկիոյի եւ Կեյոյի  համալսարանի ինժեներները Դզինա Նակաձավայի գլխավորությամբ որոշել են արմատապես փոխել ոտքերով ռոբոտի տեղաշարժման ինչպես կառուցվածքը, այնպես էլ սկզբունքը:

Ռոբոտի շարժման սկզբունքը զգալիորեն տարբերվում է ոտքեր ունեցող  այլ ռոբոտներից: Ի տարբերություն նրանց, նա չի բարձրացնում եւ չի փոխում  ոտքի  անկյունը կորպուսի նկատմամբ, այլ միայն առաջ է տանում եւ հետ է քաշում ոտքը դրանով իսկ փոխելով իր պայմանական գնդաձեւ տեսքը եւ հրվում է մակերեւույթից: Նման եղանակի առավելություններից է այն, որ ռոբոտը նույն արդյունավետությամբ շարժվում է բոլոր ուղղություններով եւ կարող է ակնթարթորեն փոխել շարժման ուղղությունը: Սովորական պայմանական գնդաձեւ վիճակում ռոբոտի տրամագիծը մոտ մեկ մետր է , իսկ ռոբոտռի քաշը՝ մոտ տասը կգ: