Երեւանում հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Մրցանակները շնորհվել են «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրանտ», «Լավագույն բակալավր» եւ «Լավագույն աշակերտ» անվանակարգերում։
Այս տարի ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակները շնորհվել են 43 հոգու՝ 25 ուսանողի ու 18 դպրոցականի։
Մրցանակաբաշխության անձնահատկությունն է դարձել այն, որ առաջին անգամ հանձնվել է Գրան պրի։
Ելնելով այն հանգամանքից, որ այս բարձրագույն պարգեւը շնորհվում է նրան, ով կոմպետենտ ժյուրիի կարծիքով, ՏՏ ոլորտում բացառիկ գիտելինքեր ունի, 15 գրան պրիների համար առաջադրվել է ընդամենը 4 մարդ։ Այս տարի մրցանակը շնորհվում է արդեն 5-րդ անգամ։ Մրցանակակիր է դարձել «Սինոփսիս Արմենիա» ընկերության ավագ ինժեներ Ռաֆայել Գրիգորյանը։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Գրիգորյանը խոստովանեց, որ մեծ պատասխանատվություն է զգում մրցանակը ստանալուց հետո։ «Այն ինձ կհիշեցնի, որ ինձ իսկապես հավատում են»,–նշեց նա։ Նա հավելեց, որ իր ապագան Հայաստանում է պատկերացնում։ Գրիգորյանի հիշեցրեց, որ Հայաստանի կառավարությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտը հայտարարել է երկրի զարգացման գերակա ուղղություններից մեկը եւ, նրա կարծիքով, հանրապետությունը դրա համար ունի անհրաժեշտ ամբողջ ներուժը:
«Սակայն մեծ աշխատանք է պետք կատարել։ Օրինակ, համապատասխան լաբորատորիաների համար անհրաժեշտ են մեծ ներդրումներ։ Բացի այդ, անհրաժեշտ է ավելացնել ուսումնական ծրագրերի թիվը»,–նկատեց նա։
Դափնեկիրների թվում է նաեւ 13-ամյա Ռուբեն Սարգսյանը՝ Գյումրիի «Ֆոտոն» գիմնազիայի 9-րդ դասարանի աշակերտը։ NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց, որ հետաքրքրված է ֆիզիկայով, մաթեմատիկայով եւ ինֆորմատիկայով։ Բացի այդ, 13-ամյա Ռուբենը հաճախում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն եւ «Յանդեքս» ծրագրավորման դպրոց։
«Ես արդեն սկսում եմ աշխատել իմ նախագծերի վրա, քանի որ դրա համար բավականաչափ բազային տվյալներ եմ կուտակել: Նախագծերից մեկն այն խաղ է, որտեղ արհեստական ինտելեկտ է գործարկված: Այդ խաղում շատ խոչընդոտներ կան, որոնք խանգարում են հիմնական հերոսին նպատակակետին հասնել»,–պատմել է Սարգսյանը:
Տղայի ապագայի ծրագրերը ոգեւորող են. «Ես մտադիր եմ շարունակել ՏՏ ոլորտում կրթությունը, ստեղծել արհեստական ինտելեկտ եւ իմ սեփական գործը»։
Դափնեկիրներից է նաեւ Վարդան Պետրոսյանը, ով արդեն 3 ամիս է ծառայում է ՀՀ ԶՈՒ–ում, կապի ոլորտում. «Ես ձգտում եմ իմ գիտելիքներով ծառայել հայրենիքին»։ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ այդ պարգեւն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի։ «Այս մրցանակը ցույց է տալիս, որ ես ճիշտ ուղու վրա եմ, եւ պետք է ավելի խորացնեմ գիտելիքներս: Ես իմ ապագան տեսնում եմ Հայաստանում»։
Հավելենք, որ ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակի դափնեկիրները նաեւ դրամական պարգեւ կստանան։ Գրան պրիի դեպքում այն կազմում է 1200 դոլար, «Լավագույն ասպիրանտ»–ի մրցանակակիրներին՝ 1000 դոլար՝ առաջին մրցանակի եւ 750 դոլար՝ երկրորդ մրցանակի դեպքում։ «Լավագույն բակալավր»–ի առաջին մրցանակի դափնեկիրը կստանա 500 դոլար, իսկ երկրորդ մրցանակի դափնեկիրը՝ 400 դոլար։ «Լավագույն աշակերտը Սփյուռքից» անվանակարգում առաջին մրցանակի դափնեկիրը կստանա 750 դոլար, երկրորդ մրցանակի դափնեկիրը՝ 500 դոլար, «Լավագույն աշակերտը»՝ 100 դոլար։ Բոլոր դրամական պարգեւները կհանձնվեն դրամային համարժեքով։
Մինչ այժմ 489 ուսանող եւ աշակերտ են արժանացել այս մրցանակին։














