Սոցիալական ցանցերում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես են Բաքվում դպրոցի տնօրենի տեղակալը եւ ուսուցիչը ծեծում աշակերտներին:

Haqqin.az-ը հաղորդում է, որ տեսանյութում տղամարդը հարձակվում է դպրոցականների վրա, իսկ հետո ծեծում նրանցից մեկին: Երեխայի դեմքը վնասվում է, նա մի կողմ է գնում՝ արյուն թքելով: Հաղորդվում է, որ այս տարածքում մոտ տասը դպրոց կա, որտեղ փախստականների երեխաներ են սովորում: Կրթության նախարարությունն այս  աղմկահարույց պատահարի կապակցությամբ չի արձագանքել: