Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր՝ հոկտեմբերի 28-ին,  մասնակցում է «Անիմացիայի սրտի զարկերը» խորագրով համերգին, որով կազդարարվի  Հայաստանում «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման միջազգային 10-րդ փառատոնի բացումը։

Մինչեւ համերգի սկիզբը դեպանը պատասխանում է լրագրողների հարցերին։

Փառատոնը նվիրվում է հայկական անիմացիայի 80-ամյակին:

Համերգին բացման ելույթով հանդես կգան Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման միջազգային փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին:

Այս տարի Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը համաֆինանսավորում է «ՌեԱնիմանիա» փառատոնը` նպաստելու միջմշակութային երկխոսությանը, խթանելու մշակույթի կարևորությունն և արժևորումն, ինչպես նաև խրախուսելով ներգրավվածությունը եվրոպաական մշակութի հետ՝ 2018թ-ի Մշակութային ժառանգության Եվրոպական տարվան համապատասխան:

Մասնավորապես՝ Եվրոպական միությունն աջկացում է «Անիմացիայի սրտի զարկերը» խորագրով համերգի իրականացմանը: Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի փայլուն թիմի ջանքերով նոր կյանք կտրվի հայկական անիմացիոն ֆիլմերի երաժշտությանը, երգերին և մեղեդիներին:   

Եվրամիության աջակցությամբ՝ այս տարի առաջին անգամ Հայաստանում կանցկացվի է Աննեսի անիմացիոն կինոփառատոնի «Animation du Monde 2018»  նախագիծը՝ «ՌեԱնիմանիա»-ի կողմից: