Այսօր Ամերիկայի պես երկրում ամենախոշոր սեփականատերը՝ Թրամփն է երկիրը կառավարում, եւ նրա օրոք հիմնականում  գործազրկությունը ամենացածր մակարդակի վրա է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով բիզնեսը քաղաքականությունից առանձնացնելու հարցի մասին։

Նա վերահաստատեց, որ առաջիկա ընտրություններում ինքն է գլխավորելու ցուցակը։ 

«Ծառուկյանը տոկոսի համար ոչ դոշ ա ծեծելու, ոչ ժողովրդին խնդրելու ա, Ծառուկյանը ներկայացնելու է իր ծրագիրը, ասելու ա՝ ի՛մ ժողովուրդ ջան, ես իմ թիմով կարող եմ սա անել, ձեր ցավը տանեմ, ինչքան եք վստահում ինձ, այնքան էլ կարող եմ անել, կվստահեք, կպահանջեք։ Ես դրանով ոչ ճանաչում եմ ձեռք բերելու, կամ եսիմ ինչ եմ դառնալու»,–նշեց նա։