Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ բոլոր քաղաքական ուժերի հնարավորությունները հավասար են, քանի որ բոլորը «նոր էջից» են սկսելու: Այս մասին նոյեմբերի 7-ին՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, ասաց «Ելք»  դաշինքից պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Ըստ Մարուքյանի, յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է ներկայացնի ապագայի իր տեսլականը:

«Ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է պատկերացնենք, ինչ ավանդ ենք մտադիր ներդնել Հայաստանի պետականության կառուցման գործում», - ասաց պատգամավորը՝ նշելով, որ 12 օրը, բնականաբար, բավական չէ սեփական ուժը ներկայացնելու համար, բայց քաղաքացիները հրաշալի գիտեն  իրենց անցած քաղաքական ուղու մասին եւ կարող են համապատասխան եզրակացություններ անել:

Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ դաշինքի պառակտում չի եղել եւ որ քաղաքական ուժերը կփորձեն հաջողության հասնել՝ օգտագործելով առկա ռեսուրսները: