ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի երկրորդ ընտրատարածքում` Արաբկիր, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջաններում:

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նա, մասնավորապես, ասաց. «Ես Կենտրոնից եմ, բայց Երեւանում որեւէ վայրից առաջադրվելու տրամաբանությունը շատ սկզբունքային չէ։ Որեւէ սկզբունքային հարց չկա, թե որ ընտրատարածքում պետք է առաջադրվեմ ես, Արարատ Միրզոյանը, նախարարներից Արայիկ Հարությունյանը կամ այլ նախարարներ»:

Ավինյանը  տեղեկացրեց՝ ՔՊ ընտրական ցուցակը լինելու է բավականին բազմազան, ներառված են լինելու տարբեր հասարական եւ քաղաքական գործիչներ, ներգրավված են լինելու տարբեր ոլորտների մասնագետներ։ 

Նա համոզմունք հայտնեց՝ առաջիկա խորհրդարանը լինելու է բավականին ուժեղ ու կայացած։