ԼԳԲՏ քարոզչության դեմ պայքարողներն այսօր՝ նոյեմբերի 22–ին, բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։

NEWS.am—ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցների խոսքով, հեղափոխությունից հետո շատացել է ԼԳԲՏ–ի քարոզը։

«Հայաստանում չպետք է թույլատրել ԼԳԲՏ–ի պրոպագանդան, քանի որ այն մեծ վտանգ է ներկայացնում երկրի անվտանգության եւ սերունդների ապագայի համար»,– ասացին նրանք։

Ցուցարարները Կառավարությունից պահանջում են, որ սեղմ ժամկետներում ընդունվի օրենք, որում հստակ կնշվի, թե ինչ է ԼԳԲՏ պրոպագանդան եւ դա արգելող նորմերը։