ՌԴ ՔԿ-ն Սիրիայում ռուսական Սու-24Մ ինքնաթիռի վթարի վայրից օդանավի մասերի զննության կադրեր է հրապարակել: Նյութը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում:

Տեսանյութում ներկայացված են օդանավի բեկորները, որոնց վրա երեւում են պայթած արկերի հետքերը, ինչպես նաեւ զինյալների դիրքերը, որտեղից ռուս զինվորականների ուղղությամբ կրակ էին բացել:

Ավելի վաղ Ռուսաստանի քննչական կոմիտեն պարզել էր Սիրիայում ռուս զինվորականների սպանությունների մեջ ներգրավված զինյալների ինքնությունը:

Հաղորդվում է, որ ապացույցների ամբողջականության հիման վրա որոշում է կայացվել 9 սիրիացի քաղաքացիներին գործին ներգրավելու մասին: Նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: