Ընդդիմություն- իշխանություն որոշվում է քվեարկությամբ, դա կորոշվի դեկտեմբերի 9-ից հետո։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։
«Ընդդիմություն- իշխանություն որոշվում է քվեարկությամբ, դա կորոշվի դեկտեմբերի 9-ից հետո։ Այն ուժերը, ովքեր ներկայացված են իշխանության մեջ նրանք կառավարությունն են, իշխանություն են։ Այն ուժերը, որոնք ներկայացված չեն՝ ընդդմություն են։ Մենք աջակցել ենք հեղափոխությանը, մեր համազգային զարթոնքին, արժեքային համակարգի փոփոխությանը, քաղաքական համակարգի փոփոխությանը։ Այսօր անցել է 7 ամիս, կան սպառնալիքներ, մարտահրավերներ, կան ընտրություններ եւ մենք առաջարկում ենք մեր մոտեցումներն ու ծրագրերը»,- ասաց նա։
Արթուր Բաղադասարյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Հանրապետական կուսակցությունը քաղաքական դաշտում միակ ընդդիմադիր կուսակցությունն է․ «Չի կարող լինել հանրապետականը միակ ընդդիմադիրը, ոչ էլ մենք կռվի ու պայքարի ենք ելել ամենաընդդիմադիր ուժի տիտղոսը նվաճելու համար։ Ընտրական գործընթաց է ,եւ իշխանություն, թե ընդդիմություն կորոշվի ընտրությամբ։ Հանրապետական կուսակցությունը 20 տարի ղեկավարել է հանարապետությունը, եւ բոլորդ տեղյակ եք այդ քաղաքական գործունեության գնահատականներին»։
Հարցին, թե արդյոք վարչական ռեսուրսի կիրառում է , նաեւ նախընտրական քարոզչության կանոների խախտում, այն որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այցեր է կատարում մարզեր, այսօր էլ համաերեւանյան քայլերթ անցկացնում, Արթուր Բաղադասարյանն ասաց, որ ԿԸՀ-ն տվել է իր եզրակացությունը։











