Այսօր երևանյան քայլերթի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց Արցախի գործող իշխանություններին իր աջակցությունը։
«Ես ասել ու ասում եմ, որ ես իմ լիակատար աջակցությունն եմ արտահայտել Արցախի իշխանություններին։ Ես համոզված եմ, որ Արցախում տեղի կունենան հերթական ընտրություններ, որոնցով ժողովուրդը կձևավորի լեգիտիմ իշխանություն», - այսօր՝ նոյեմբերի 24-ին, Երեւանում քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի հայտարարություններին՝ թե Արցախում եւս մինչեւ 2020 թվականի ընտրությունը պետք է հեղափոխություն, իշխանափոխություն տեղի ունենա, որպեսզի պայթյուն չլինի:
Ինչ վերաբերում է Արցախի ներքաղաքական իրադարձություններին, Փաշինյանն ասաց. «Արցախում որոշիչ ուժը Արցախի ժողովուրդն է։ Մենք Արցախը հենց այդպես էլ ընկալում ենք»:











