ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ընթանում է Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսը:

ՀՀԿ նախընտրական ծրագիրը ներկայացնում են Արփինե Հովհաննիսյանը և Արմեն Աշոտյանը:

Նշենք, որ ՀՀԿ-ն հայտարարել է, որ միայն իրենք են երկրում իրական ընդդիմությունը եւ ընտրողը պետք է ընտրություն կատարի «Իմ քայլը» դաշինքի եւ ՀՀԿ-ի միջեւ: ՀՀԿ-ականները մյուս ուժերին համարում են գրպանային ընդդիմություն:

ՀՀԿ-ի արոզչական պաստառները սեւ ու սպիտակ են: Կարգախոսն է՝ «Եթե մտահոգ ես, ընտիր Հանրապետականին»: