«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը քարոզարշավ է անցկացնում Երեւանի Մաշտոցի պուրակում:
Նշենք, որ նորաստեղծ կուսակցության ցուցակի եռյակում են Սուրեն Սահակյանը, Արտակ Կիրակոսյանը եւ Ռուզաննա Տոռոզյանը:
ՔՈ կուսակցության անդամները հիմնականում նախկին քաղաքացիական ակտիվսիտներ են եւ պատահական չէ, որ նրանք իրենց քարոզարշավն սկսում են Մաշտոցի պուրակից, որի համար տարիներ առաջ պայքարել են:











