ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արձագանքել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությանն այն մասին, թե ընտրողների ձայները հաշվելիս Փաշինյանին մեծ անակնկալ է սպասում:
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Արթիկում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, ասաց․ «Էսօր Արմեն Աշոտյանն ասել ա, թե դեկտեմբերի 9-ին անակնկալ ա սպասվում։ Ես գիտեմ ինչ անակնկալ՝ դեկտեմբերի 9-ին պարզվելու ա, որ նույնիսկ իրանց տնեցիք իրանց օգտին չեն քվեարկել, այ էդ ա պարզվելու դեկտեմբերի 9-ին»։
- Ընտրողների ձայները հաշվելիս Փաշինյանին մեծ անակնկալ է սպասում. Աշոտյան
- «Պետք է ասենք՝ ձեններդ կտրե՛ք, ծպտուն չհանե՛ք բանակի մասին»․ Փաշինյանի արձագանքը՝ Արցախի մասին ՀՀԿ-ի կոչերին











