Մենք Նիկոլ Փաշինյանին կաջակցենք, բայց Ղարաբաղը ոչ մեկին չենք տա: Այս մասին նոյեմբերի 27-ին Արարարտի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Սասնա ծռեր» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ խորհրդարանում այնպիսի ուժեր պետք է լինեն, որոնք կարող են արտաքին քաղաքականության հարցում իշխանություններին ճիշտ հուն ուղղորդել: «Մենք Նիկոլ Փաշինյանին աջակցում ենք, բայց Ղարաբաղի հարցում մեր սկզբունքներից չենք նահանջի: Ղարաբաղը ոչ մեկին չենք տա»,- շեշտել է Գրիգորյանը:
Նա հավելել է, որ այսօր Նախիջեւանում է իրավիճակը փոխվում՝ հաշվի առնելով վերջին շրջանում նրա ռազմականացման մակարդակը: «Չնայած մեծացող սպառնալիքին եւ Նախիջեւանի ռազմականացմանը, գրագետ դիվանագիտության դեպքում կարելի է հասնել խնդրի խաղաղ լուծման՝ ռազմական ուժի չդիմելով»,- հավաստիացրել է Ստեփան Գրիգորյանը:











