NASA-ն հրապարակել է Մարսի վրա InSight առաքելության վայրէջքի ինտերակտիվ տեսանյութը:
Նշվում է, որ վայրէջքից առաջ 385 կգ կշռող սարքը մոլորակի մթնոլորտում արգելակում է կատարել, որը սկսվել է մոտավորապես 128 կիլոմետր բարձրության վրա: Այս հեռավորությունը հաղթահարվել է մոտ վեց րոպեում: Ընդ որում վերջին 15 վայրկյանում զոնդը դուրս է հանել հենակները եւ վայրէջք կատարել մակերեւույթին:
InSight-ը, որը արձակվել է մայիսին, նախատեսված է Մարսի երկրաբանական կառուցվածքի ուսումնասիրման համար:
ՆԱՍԱ-ի նախնական ծրագրերի համաձայն, սարքը պետք է Մարս ուղեւորվեր 2016 թ. մարտին, սակայն սեյսմոմետրի աշխատանքի հետ կապված խնդիրների պատճառով SEIS-ի արձակումը հետաձգվել էր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:











