«Իմ քայլը» դաշինքի թեկնածուները՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպում են անցկացնում Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում: Այնուհետեւ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները կլինեն նաեւ Տավուշի Իջեւան, Դիլիջան քաղաքներում:
Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին մասնակցելու նպատակով Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է վերցրել, որը կտեւի մինչեւ դեկտեմբերի 5-ը:
Դաշինքի ցուցակի առաջին եռյակում են Նիկոլ Փաշինյանը, առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը:











