Դու պետք է որոշե՞ս՝ ՀՀԿ-ն պիտի լինի, թե չպիտի լինի՞. ՀՀԿ-ն Սովետի վախտվանից եղել է ու կլինի: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ դիմելով «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Հիշեցնենք, որ նախօրեին Փաշինյանը Լոռու մարզում կոչ էր արել ոչ մի քվե չտալ ՀՀԿ-ին:

«Քո նման մարդիկ կգան ու կգնան, իսկ Աշոտ Նավասարդյանի կուսակցությունը կմնա: Սա գաղափարի կուսակցություն է: Ի՞նչ ես եկել մարդկանց վրա հոխորտում, թե ՀՀԿ-ին մի ընտրեք: Ազատ ընտրություն է, ով ում ուզի, թող ընտրի:

Էդ խեղճ գյուղապետերի հետեւից ինչի՞ ես ընկել: Յուրաքանչյուր գյուղապետ իր համայնքի սերուցքն է, համայնքի ձայնն է, հավաքական կամքն է: Ի՞նչ բարոյական իրավունք ունես այդպես խոսել գյուղապետերի մասին՝ վզներիցդ կբռնեմ, կշպրտեմ: «Ցարի բոգ» ես, ով ես: Ո՞վ է քեզ թույլ տվել ժողովրդի անունից խոսել: Ժողովուրդը թող ընտրի: Յուրաքանչյուր գյուղապետ այսօր ավելի լեգիտիմ է, քան դու: Յուրաքանչյուր գյուղապետ ստացել է իր գյուղացիների ձայնը, եւ չփորձես լոռեցիների հետ էդ տոնով խոսել: Կընտրե՞ն քեզ, շնորհավոր, թող ընտրեն: Կընտրե՞ն մեզ, թող ընտրեն մեզ: Ինչի՞ ես վատացել, այ ախպեր: Մի մոռացիր, պետության ղեկավար ես ոչ բարով: Էդ գոռալը, տվայտանքները թողեք, ամոթ է: Սա պետություն է, «Մանուշակ» մսուր-մանկապարտեզ չի, որի վարչապետը աջ ու ձախ գոռում ա։ Ինչի ես գոռում, ինչ ա պատահել, ինչ ես տվել, որ չես առել։ Ասումա Մեծ Պարնիում ինձ մեկը մոտեցավ, ասեց վախեցնում են, ի՜, ինձ էլ հազարավոր մարդ ա գալիս, ասում, որ քո կողմնակիցները վախեցնում են, ով որ իմ շտաբերին մոտենում են։

Օդում կախված լուրեր կան, որ պետական աշխատողներին տանում եք միտինգների։ Եվ շատ կոնկրետ փաստեր կան, պարոն վարչապետի պաշտոնակատար, երեկվա քո ելույթից, որտեղ դու ահաբեկում ես ուղղակի ընտրողներին, մատ ես թափ տալիս ընտրողների վրա, մատդ կկոտրի հենց էդ ընտրողը դեկտեմբերի 9-ին։

Ծրագիր ունես, գնա ծրագիրդ ներկայացրու, 7 ամսվա վարչապետ ես, ասա Լոռիում ինչպես պետք է զարգացնես տնտեսությունը, արդյունաբերությունը, մշակույթը, կրթությունը։ Ասելիք չունես է, զրո ա ասելիքդ, էդ 7 ամսվա ընթացքում 0 բան ես անում, ու որ քողարկելու համար քո ու քո թիմի սնանկությունը, ասֆալտին ես փռում, Մոսկվայում լիքը ասֆալտչիկների տեղ կա, եթե տենց լավ ասֆալտ եք փռում, թիմիդ վեկալ, գնա ասֆալտ փռի, մեզ ասֆալտչիկ չի պետք, մեզ պետության ղեկավար ա պետք, այ ախպեր, լուրջ, լանգյառով (ինչպես մեր ժողովուրդն ա ասում)»,–հավելել է նա։