Իտալիայի ՆԳ նախարար Մատեո Սալվինին անձամբ է սկսել քանդել Հռոմում մաֆիոզների կլանի վիլլան, գրում է ТСН-ը:
Հաղորդվում է, որ առաջին հարվածի համար նախարարը գլխին սաղավարտ է դրել եւ նստել էքսկավատորի ղեկին: Պաշտոնյան խոստացել է գետնին հավասարեցնել բոլոր անօրինական կառույցները եւ անխղճաբար հետապնդել քրեական տարրերին:
Հաղորդվում է, որ վիլլան պատկանում էր ազդեցիկ մաֆիոզային կլանի գանգստերներին: Անցյալ շաբաթ ոստիկանությունը ավազակներից առգրավել էր 8 շքեղ առանձնատներ: Տների ներսում թմրանյութեր, փող եւ թանկարժեք զարդեր էին գտել:











