Կան շատ պարկեշտ նախարարներ, բայց կան, որ ինչ ուզում են, ասում են, չհասկացա՝ դուք ո՞վ եք, մեր հարկերից եք սնվում, ուրեմն ծառայեք ժողովրդին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, Էջմիածնում «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանը։
«Նիկոլ Փաշինյանին հարգում ենք, հավատում ենք, բայց մյուս ամբողջ թիմը օգտվող բրիգադ է ստացվում, չէ, կծառայեցնենք ժողովրդին»,–նշում է նա։
Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ ԱԺ–ում պայքարող ուժ է պետք, որը հաշվետվություն կպահանջի իշխանություններից, կստիպի աշխատել ու ծառայել ժողովրդին. «Հայ ժողովրդին 2-րդ բեւեռ է պետք Ազգային ժողովում, ուժեր, որոնք պայքարում էին, ոչ թե նախկինները, որոնք իսկական երեսփոխան են, այնքան երեսները փոխեցին, հոգնեցինք, էլ չենք հասկնում՝ բացի թալանից ի՞նչ են ուզում»։
Նա շեշտում է՝ աշխարհագրական զարգացումներում պետք է գտնել Հայաստանի շահը, որով կկանխվեն պատերազմաները։ Ստեփան Գրիգորյանն ընդգծում է՝ «Սասնա ծռերը» գալիս են պատերազմները կանխելու։











