Իջեւանում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանդիպմանն այսօր՝ նոյեմբերի 28–ին, ներկա էր նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը։

24news.am–ին տված հարցազրույցում Վովա Փաշինյանը նշել է, որ ինքը որպես Իջեւանի բնակիչ պարտավոր էր ներկա լինել այսօրվա հանդիպմանը։

«Նոր մի կերպ, ժողովրդին խնդրելով, կարողացա երեխուս թուշը համբուրել, ամիսներով չեմ տեսնում, ես հիվանդ եմ, չեմ կարողանում գնալ, ինքն էլ գիտեք՝ ժամանակ չունի, գիշեր–ցերեկ վազքի մեջ է, հատկապես այս նախընտրական շրջանում»,– ասաց Նիկոլ Փաշինյանի հայրը։

Նա նշել է, որ քարոզարշավին ակտիվ հետեւում է, որդու բոլոր հանդիպումները դիտում է։