ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ ստանդարտային է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Զատուլինի խոսքով, ստեղծված իրավիճակը ՀԱՊԿ կանոնադրությամբ չէր նախատեսվել:

 «Այդ կապակցությամբ, այդ կանոնները, փաստացի, կստեղծվեն ելնելով այս նախադեպից»,- ասաց Զատուլինը:

Հիշեցնենք, որ Հայաստանը Յ. Խաչատուրովի վաղաժամկետ հետ կանչից հետո ձգտում է իր ներկայացուցչին նշանակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս հարցով Երեւանի եւ Մինսկի միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել: Հարցը վերջնականպես պետք է լուծվի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին: