Հիմա նոր հակաPR են գտել. վերցնում են իմ ելույթների այն հատվածները, որտեղ ես ջղայնացած, կրքոտ խոսում եմ, եւ ասում են՝ տեսեք, ուզում եք, որ ինքը լինի ձեր վարչապե՞տը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, Եղվարդ քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետեւ իրենց համար ստանդարտ կա, իրենց իմացած վարչապետները ոչ տխրում են, ոչ ուրախանում, ոչ ջղայնանում են, ոչ ոգեւորվում: Լուրջ դեմքով նստում են, իբր մենք խելոք ենք:

Սովետի ժամանակ խանութներում ապարատ կար, որ քաշում էիր, բերանը բացում էր, մեջը կոպեկներ էին: Հիմա իրենց պատկերացրած վարչապետը էդպես պետք է լինի, որ ռիչագը քաշես, բերանը բացի, 50 տոկոսը դնես մեջը, բերանը փակի: Հայաստանում այլեւս այդպիսի վարչապետ չի լինելու, եթե եղավ այդպիսի վարչապետ, ժողովուրդը վզին տալով քշելու է: Էդ դդում դեմքերը պահեք ղափամաների համար»,-հայտարարեց Փաշինյանը: