Մենք ամեն ինչ կանենք, որ հարկերը իջնեն, թղթարարությունը քչանա, որ ոչ հարկայինը, ոչ դատախազությունը, ոչ ոստիկանությունը, ոչ կրիմինալը մարդու գործունեությունը խոչընդոտելու հնարավորություն չունենա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, Եղվարդ քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր արդեն այդպես է: Ես չեմ բացառում, որ առանձին դեպքեր կլինեն. Մեկ ամիս առաջ էլ Սեւանում հարկայինի պետին ձերբակալեցին կաշառքի փորձով: Ես չեմ բացառում, որ նման դրսեւորումներ դեռ կլինեն, բայց ես զարմանում եմ այն քաղաքացու վրա, որ նոր Հայաստանում այդ կաշառքը տալիս է եւ այն պաշտոնյայի վրա, ով էդ կաշառքը վերցնում է: Այն պաշտոնյան, ով Հայաստանում այսօր կաշառք է վերցնում, առնվազն պետք է ծալը պակաս լինի, որովհետեւ ինքը բանտում է հայտնվելու: Այսօր չբռնենք, վաղը կբռնենք»,-հայտարարեց Փաշինյանը: