ՀՀԿ-ի եւ ՔՊ-ի գաղափարներն իրարից չեն տարբերվում. Իսկ քաղաքական դաշտում միակ տարբերվող տեսակետ արտահայտողը «Մենք» դաշինքն է: Այս մասին այսօր՝ նայեմբերի 30-ին, Երեւանում քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց «Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող, ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը:

Անդրադառնալով քարոզարշավին, Արամ Սարգսյանը նշեց, որ ՀՀԿ-ն դաշտը բաժանել է սեւ ու սպիտակի, իսկ ՔՊ-ն էլ դրանից զայրանում է ու սկսում է հետները վիճել:

«Դաշտը բաժանում է ՀՀԿ-ն ու լավ չի անում, որովհետեւ եթե իրենք չհասկացան, որ իրենց դժվախտությունների պատճառը ժողովրդի հետ անկեղծ չլինելն է, մնացածին արհամարհելն է, իրենք արդյունք չեն ունենալու: Ի՞նչ է նշանակում՝ մենք չկանք, կան միայն ՀՀԿ-ն ու ՔՊ-ն: Երբ մենք կայինք ՀՀԿ-ի նման բան ասողները երբեք էլ չեն եղել: Իրենք եղել են կամ Անդրանիկ Մարգարյանի կամ Վազգեն Սարգսյանի, կամ Սերժ Սարգսյանի հետ: Իրենք չեն եղել, իսկ մենք միշտ եղել ենք, պայքարել ենք հրապարակներում: Իրենք երբ են եղել, որ հիմա իրենք կան, մենք չկանք»,-հայտարարեց «Մենք» դաշինքի ցուցակը գլխավորողը: