Եթե մենք ուզում ենք կառուցել երկիր, Ազգային Ժողովում անպայման պետք է երկորդ բևեռ լինի, որպեսզի էնպես չլինի, որ մի ուժ սուպեր մեծ լինի և կառավարելի չլինի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Մարալիկում նախընտրական  քարոզարշավի ժամանակ ասաց «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակի երկրորդ համար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ նշելով, որ եթե ուզում են կառավարությանը աջակցել, ապա պիտի ընտրեն իրենց, որպեսզի երկրորդ բևեռ ձևավորեն և վերահսկեն իշխանությանը․

«Գիտեք՝ կառավարությունում երիտասարդներ են․ մենք ուզում ենք նրանց աշխատեցնել, բայց ինչպե՞ս աշխատեցնենք՝ պառլամենտում ֆրակցիա ունենալով, պահանջելով, որ նրանք աշխատեն, կանչելով Ազգային Ժողով․ շատ կարևոր է՝ վերահսկել կառավարությանը, էդ դեպքում մենք կկարողանանք երկիր կառուցել»,- հայտարարեց քաղաքագետը։