«Իմ քայլը» դաշինքի թեկնածուները՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպում են անցկացնում Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում։
«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները այսօր քարոզարշավը սկսել են Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից։ Նրանք կլինեն նաեւ Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքներում եւ Արենի գյուղում:
Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին մասնակցելու նպատակով Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է վերցրել, որը կտեւի մինչեւ դեկտեմբերի 5-ը:
Դաշինքի ցուցակի առաջին եռյակում են Նիկոլ Փաշինյանը, առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը:
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Ընտրություններին մասնակցում է 11 կուսակցություն եւ կուսակցությունների դաշինք։











