«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավ է իրականացնում Արմավիր մարզի Արմավիր քաղաքում։
Նախընտրական քարոզարշավին մասնակցում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
ԲՀԿ ցուցակի առաջին եռյակում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Միքայել Մելքումյանը, Արթուր Գրիգորյանը, չորրորդ տեղում Նաիրա Զոհրաբյանն է։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Ընտրություններին մասնակցում է 11 կուսակցություն եւ կուսակցությունների դաշինք։











