«Իմ քայլը» դաշինքի թեկնածուները՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպում են անցկացնում Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները այսօր քարոզարշավը սկսել են Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից, եղել են Ջերմուկում, Վայքում։

Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին մասնակցելու նպատակով Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է վերցրել, որը կտեւի մինչեւ դեկտեմբերի 5-ը:

Դաշինքի ցուցակի առաջին եռյակում են Նիկոլ Փաշինյանը, առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը: