Իմ քայլը» դաշինքի թեկնածուները՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպում են անցկացնում Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում։
«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները այսօր քարոզարշավը սկսել են Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից, եղել են Ջերմուկում, Վայքում, Եղեգնաձորում։
Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին մասնակցելու նպատակով Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է վերցրել, որը կտեւի մինչեւ դեկտեմբերի 5-ը:
Դաշինքի ցուցակի առաջին եռյակում են Նիկոլ Փաշինյանը, առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը:











