«Իմ քայլը» դաշինքի թեկնածուները՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպում են անցկացնում Արարատի մարզի Արարատ Քաղաքում։

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները այսօր քարոզարշավի շրաջանկներում կլինեն նաեւ Արարատի մարզի Վեդի, Արտաշատ, Մասիս քաղաքներում:

Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին մասնակցելու նպատակով Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է վերցրել, որը կտեւի մինչեւ դեկտեմբերի 5-ը:

Դաշինքի ցուցակի առաջին եռյակում են Նիկոլ Փաշինյանը, առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը: